«Իսլամական պետության» զինյալները գլխատել են բելգիացի մուսուլման քարոզչին
ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ՝ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները գլխատել են բելգիացի մուսուլման քարոզիչ Իլյանս Ազայաժին:
Զինյալները Ազայաժին կասկածել են Բելգիայի և Մարոկկոյի հատուկ ծառայությունների հետ կապ ունենալու մեջ:
Հաղորդվում է, որ անցյալ տարվա աշնանը մամուլում տարաձայնություններ էին առաջացել՝ կապված համացանցում այն նկարի հրապարակման հետ, որտեղ Բելգիայի ներքին գործերի նախարար Ժոել Միլկեն կողք կողքի է մուսուլման Ազայաժի հետ: