Կանադացին իր կատվի համար Lamborghini Է գնել
Կանադացի Deadmau5 մանանունով դիջեյն իր կատվի համար Lamborghini է գնել: «Պրոֆեսոր Մյաուինգտոնս» անունով կատուն այսուհետեւ «կերթեւեկի» փոքրիկ սուպերավտոմեքենայով:
Թե որքան է արժեցել նվերը, չի հաղորդվում: Հայտնի է, որ դա դիջեյի կատվի առաջին թանկ նվերն է: Deadmau5-ը եւս թանկարժեք ավտոմեքենաների սիրահար է: Նրա ավտոտնակում տարբեր մոդելների մեքենաներ կան՝ մեկը մյուսից բացառիկ եւ թանկ:
Հավելենք, որ դիջեյը 2 կատու ունի, որոնք, մեղմ ասած, շքեղ կյանքով են ապրում: