Կանադական Տորոնտոյի ոստիկանությունը ձերբակալել է քաղաքի արվարձանի բնակիչ 28-ամյա Էն Տանգ Լային, ով փոստով հինգ կգ կոկաին և մեկ կգ կետամին է ուղարկել: Թմրամիջոցների չափաբաժնի ընդհանուր արժեքը կազմել է 550 հազար կանադական դոլար:
Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն, թմրամիջոցներով փաթեթները հերմետիկ փակված էին և թաքցրած պապրիկայով փաթեթների մեջ: Ծանրոցը պետք է հասներ Էդմոնտոն քաղաք, սակայն այն կասկածելի է թվացել հսկիչներին, որոնք էլ ոստիկանություն են կանչել: