Ղազախստանում թոշակառուն «վերակենդանացել» է դիահերձարանում
Ղազախստանի գյուղերից մեկի բնակիչ 68-ամյա թոշակառուն սրտի կաթված ստանալուց հետո ուշքի է եկել դիահերձարանում: Նա բուժվել է պնեվմոնիայից եւ ընդունել ուժեղ ազդեցությամբ դեղեր: Երբ բուժկենտրոնում նա իրեն վատ է զգացել եւ ուշագնաց եղել, բժիշկները որոշել են, թե նա մահացել է:
Բժիշկները նրա մոտ սրտի կաթված են արձանագրել:
Դիահերձարանի աշխատակիցները, հայտնաբերելով «կենդանի դիակին», սարսափել են, ապա տեղափոխել նրան վերակենդանացման բաժանմունք: Թոշակառուի հարազատները մտադիր են դիմել ոստիկանություն՝ բժիշկների անփութության համար մեղադրանք ներկայացնելու: