Իսպանացին դիահերձարանում «կենդանացել է». նրան շուտով վերադարձրել են բանտ
                        Իսպանիայի բնակիչ Գոնզալո Մոնտոյան ուշքի է եկել դիահերձարանում, որտեղ նա հայտնվել էր բժիշկների եզրակացության համաձայն. վերջինին մահացած էին ճանաչել, երբ հայտնաբերել էին անգիտակից վիճակում: Այս մասին հայտնում է  El Mundo-ն:
Աղբյուրը մանրամասնում է, որ անգիտակից Գոնզալոյին հետազոտել են մի քանի բժիշկներ և որոշել, որ նա մահացած է, ինչից հետո նրան տեղափոխել են դիահերձարան:
Նշվում է նաև, որ տղամարդը ազատազարկման էր ենթարկվել երկաթե «լոմ» գողանալու համար և շուտով բանտ է  վերադարձել  «հարությունից» հետո:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

