1434 դիտում
17:06 23-10-2014
Գյումրիի դիահերձարանում առնետներն այլևս դիակները չեն վնասի, քանի որ նոր դիահերձարան է կառուցվում
Գյումրիում առաջիկայում նոր դիահերձարան կշահագործվի եւ դիակները նախկինի պես առնետների կողմից չեն վնասվի: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
Նա տեղեկացրեց, որ կառավարությունն արդեն գումար է հատկացրել եւ աշխատանքերը մոտենում են ավարտին:
Նշենք, որ Գյումրիի դիահերձարանի խնդիրը մեծ աղմուկ բարձրացրեց 2013թ-ին, երբ Հովհաննես Մարգարյանը բարձրաձայնեց, որ Գյումրու դիահերձարանում 78-ամյա հանգուցյալի ձեռքի մատները առնետները կերել են: Նա հայտարարել էր, որ 2013թ-ին հունվար ամսին Գյումրու դիահերձարանում 78-ամյա հանգուցյալի հարազատները վճարել են դիահերձման համար նախատեսված 36 հազար դրամ գումարը, սակայն հաջորդ օրը պարզվել է, որ հանգուցյալի ձեռքի թաթերը առնետները կերել են:
«Չունենալով սառնարան եւ այլ անհրաժեշտ պայմաններ՝ դիակները հավաքում են անմխիթար վիճակում գտնվող ավտոտնակում, որտեղ, ինչպես ներկայացնում են բազմաթիվ շիրակցիներ, դիակները կարտոֆիլի պարկերի նման դնում են բետոնե հատակին, իսկ տեղ չլինելու դեպքում` նույնիսկ իրար վրա»,- հայտարարել էր պատգամավորը:
Նմանատիպ նյութեր
30940 դիտում
08:33 03-10-2020
Միանում եմ մարտադաշտերից բոլոր դիակները հավաքելու կոչին. Իլհամի համար այս դիակները կմոտեցնեն հատուցման օրը. Չալաբյան
1618 դիտում
13:24 30-01-2014
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել էր ամուսինների դիակները` պարանոցները կտրված վիճակում. տեսանյութ
Այս բաժնից
1000 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1342 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1162 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան