9070 դիտում
21:01 27-05-2015
44-ամյա վարորդը Մեծամորում Mercedes-ով վրաերթի է ենթարկել 7- ամյա տղայի. բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: ժամը 12.00-ի սահմաններում Մեծամոր քաղաքի բնակիչ 44-ամյա Հայկ Ղուլիջանյանը իր վարած Mercedes մակնիշի 19 ԼԼ 892 համարանիշի ավտոմեքենայով Արմավիր -Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում՝ Մեծամոր քաղաքի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել Մեծամորի բնակիչ 7-ամյա Մերուժան Մարգարյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով երեխային տեղափոխել է Մեծամորի բժշկական կենտրոն, որտեղից երեխան ծանր-կայուն ախտորոշմամբ տեղափոխվել է Երևան:
Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Ոստիկանության Մեծամորի բաժնի օպերատիվ խումբը:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչ Տիգրանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Մեծամորի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+