67473 դիտում
18:22 09-12-2017
Շիրակի մարզում 23-ամյա վարորդը 06-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջկա. բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերին 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում, Լոռու մարզի Պարնի գյուղի բնակիչ, 23-ամյա Կարեն Աքուլյանը Շիրակ գյուղում իր վարած ՎԱԶ-2106 մակնիշի 35 ՕR 984 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 9-ամյա Մանե Մարտիրոսյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով երեխային տեղափոխել է Գյումրի բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ երեխան գտնվում է ծայրահեղ ծանր վիճակոում, և հնարավոր է, ռեամոբիլով երեխային տեղափոխեն Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Ախուրյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Ղարիբյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Արմեն Միքայելյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, ում հանձնարարականով ավտոմեքենան հիվանդանոցից տեղափոխվում է ոստիկանության Ախուրյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+