211652_close_icon

Մեծ Բրիտանիան դիվանագետների ընտանիքներին դուրս է բերել Թել Ավիվից և Երուսաղեմից

views-count571 դիտում article-date 20:52 18-06-2025
Մեծ Բրիտանիայի կառավարությունն Իսրայելից դուրս է բերել Թել Ավիվի դեսպանությունում և Երուսաղեմի հյուպատոսությունում աշխատող դիվանագետների ընտանիքներին:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը։ «Թել Ավիվում Մեծ Բրիտանիայի դեսպանության և Երուսաղեմում բրիտանական հյուպատոսության անձնակազմերի ընտանիքների անդամները ժամանակավորապես հետ են կանչվել՝ որպես նախազգուշական միջոց:

Դեսպանությունը և հյուպատոսությունը շարունակում են կատարել անհրաժեշտ աշխատանքը, այդ թվում՝ ծառայություններ մատուցել Բրիտանիայի քաղաքացիներին», – ասվում է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր