1699 դիտում
09:54 27-05-2015
Գազալցակայանում տեղի ունեցած պայթյունը ևս մեկ ահազանգ է, որ այս ոլորտում անհրաժեշտ է շտապ քայլեր ձեռնարկել. Ժողովուրդ
«Երեկ Երևան-Էջմիածին մայրուղում տեղի ունեցած դժբախտ պատահարը՝ գազալցակայանում տեղի ունեցած պայթյունը, որի արդյունքում երեք մարդ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, ևս մեկ ահազանգ է, որ այս ոլորտում անհրաժեշտ է շտապ քայլեր ձեռնարկել: «Ժողովուրդ»-ը պարզել է, որ տվյալ գազալցակայանը, որում եղել է պայթյունը, փորձաքննության է ենթարկվել մի քանի տարի առաջ: Իսկ ընդամենը երկու շաբաթ առաջ էլ «Մաքուր և Ուղիղ» ընկերությանը, որին պատկանում է այդ գազալցակայանը, տուգանել են և արգելել են գազալցում իրականացնել: Սակայն գազալցակայանը շարունակել է աշխատել: Այն հանգամանքը, որ պայթյունի արդյունքում տուժած երիտասարդներից մեկը գազալցակայանի տիրոջ որդին է, իսկ մյուսը՝ նրա եղբոր որդին, թերևս մյուս գազալցակայանների տերերին պետք է մտորելու տեղիք տա: Ի վերջո, անվտանգության կանոնները հենց այնպես, ձևի համար չեն գրված, և դրանք պետք է պահպանվեն, որպեսզի հնարավոր լինի դժբախտ պատահարներից խուսափել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
14361 դիտում
18:34 02-05-2014
Հերթական ավտոմեքենայի պայթյունը գազալցակայանում. ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1051 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1285 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»