211652_close_icon
views-count5421 դիտում article-date 20:37 26-05-2015

Ավտովթար Արմավիրի մարզում. Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով՝ հայտնվել դաշտում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի բնակիչ, 16-ամյա Հովհաննես Քեշիշյանը իր վարած Opel Vectra մակնիշի 99 ՍT 799 համարանիշի ավտոմեքենայով Էջմիածին-Մասիս ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում՝ Ոսկեհատ գյուղի սկզբնամասում, դուրս է եկել ճանապարհի երթեկելի գոտուց և կողաշրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով նրա ուղևորներ և համագյուղացիներ՝ 21-ամյա Սմբատ Սարգսյանը, 29-ամյա Դավիթ Քեշիշյանը, 29-ամյա Գեղամ Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի և նույն վաշտի հետաքննիչ Մհեր Հակոբյանի գխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկութունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել ավագ քննիչի Ռաֆիկ Դոխոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հնանձնարարականով ավտոմեքենան տեղախոխվել ե ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր