211652_close_icon
views-count96882 դիտում article-date 18:02 01-01-2018

Խոշոր ու ողբերգական ավտովթար Արարատի մարզում. Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվելով հայտնվել դաշտում. կա 1 զոհ, 1 ծանր վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր հունվարի 1-ին խոշոր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Վեդի քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Դավիթ Սարգսյանը իր վարած Opel մակնիշի 35 AM 082 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 32 կմ հատվածում, Շահումյան գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Դ. Սարգսյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևոր՝ համաքաղաքացի, 22-ամյա Մարզպետունի Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղից էլ Երևանի «Էրեբունի» բժշկական կենտորն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սասնասար Հարությունյանի գլխավորությամբ: Վիրավորին հիվանդանոց են ուղեկցել վաշտի հրամանատարն ու դասակի հրամանատարը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը Արտաշատի ոստիկանապետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Գոռ Մանասերյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի (Ճանապարհատրասպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Ֆոտլրագրողը հայտնվում է նաև, որ տեղում ծառայություն են իրականացնում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ տեսուչ Վահան Առաքելյանի գլխավորությամբ, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիներն ու վարորդները չկայանեն իրենց ավտոմեքենաները ճանապարհին և խցանում տեղի չունենա: [b]Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի:[/b] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր