Սև ծովի Ղրիմի հատվածում անտիկ դարաշրջանի նավ է հայտնաբերվել
Սև ծովի Ղրիմի հատվածում` Սևաստոպոլի մոտակայքում, ստորջրյա հետազոտություններ իրականացնող «Ռոստով-դայվ» ակումբի մասնակիցները անտիկ դարաշրջանի նավ են հայտնաբերել: Սուզորդները այն գտել են 82 մ խորության վրա:
Գիտնականների խոսքով, այն 125 մ երկարությամբ բյուզանդական նավ է, որը խորտակվել է դեռևս անհայտ պատճառներով կամ էլ, հնարավոր է, միանգամից 2 նավ է: Դրանում հայտնաբերվել են հարյուրավոր անոթներ. ենթադրվում է, որ նավը տեղափոխել է գինի և յուղ:
Այժմ հնագետները պատրաստվում են ստորջրյա աշխատանքների, որպեսզի պարզվի նավերի թիվը, խորտակաման տարեթիվը և պատճառները: