1036 դիտում
14:13 02-06-2015
Կենտրոն վարչական շրջանի պատվիրակությունն ավարտել է Արցախ կատարած այցը
Երևանի և Ստեփանակերտի միջև բարեկամության համաձայնագրի և համագործակցության ծրագրի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ շարունակվում են մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև համագործակցության ծրագրերը: Մայիսի 29-30-ը Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Պատվիրակության անդամները նախ հանդիպել են Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ, որի շրջանակում քննարկել են համագործակցության ծրագրով նախատեսված առաջիկա համատեղ անելիքները:
Այնուհետ Երևանից ժամանած պատվիրակությունը, Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ուղեկցությամբ, այցելել է Գանձասարի եկեղեցի և տաճարին նվիրաբերել նոր ջահ: Գանձասարում պատվիրակության անդամներն այցելել են նաև եկեղեցու հարակից տարածքում կառուցվող մատենադարան, հետևել շինարարական աշխատանքների ընթացքին:
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Ասկերանի շրջան, հանդիպել վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի հետ: Արա Սադոյանը գործընկերոջ հետ քննարկել է մեկ տարի առաջ կնքված համագործակցության հուշագրի կետերը: Կողմերը քննարկել են նաև Ասկերանում «Երևանյան» պուրակի կառուցմանն առնչվող ընթացիկ հարցեր:
Ասկերան կատարած այցի շրջանակում Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ միասին Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև տեղի զորամասերից մեկը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով զինծառայողներին՝ Արա Սադոյանը բարի ծառայություն է մաղթել նրանց:
Նմանատիպ նյութեր
926 դիտում
13:27 26-05-2015
ՀՀ ՊՆ պատվիրակությունն ավարտել է Թեհրան կատարած աշխատանքային այցը
19784 դիտում
11:48 19-07-2016
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը բանակ է ճանապարհում իր վարչական շրջանի 18-ամյա ապագա առյուծ-տղերքին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
484 դիտում
19:09 08-01-2025
Ո՞րն է գործող իշխանությունների վերաբերմունքն իրենց ասած իրական Հայաստանի նկատմամբ․ «ՀայաՔվե»
1279 դիտում
19:00 08-01-2025
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
769 դիտում
18:30 08-01-2025
Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատոր