211652_close_icon
views-count6928 դիտում article-date 11:18 21-07-2015

Ես համալսարան եմ ավարտել, հո հենց ընե՞նց դիպլոմ չեմ վերցրել. չիմացողները թող մտածեն․ ինչի է պատրաստ եւ ինչի վրա է ծիծաղում ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը

Ով հայոց լեզուն չգիտի, թող նա սովորի: Շատ ճիշտ է, որ պատգամավորները պետք է քննություն հանձնեն։ Մեկը՝ ես, համալսարան եմ ավարտել: Հո հենց ընե՞նց դիպլոմ չեմ վերցրել։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը՝ անդրադառնալով Սահմանադրության նոր նախագծի 47-րդ հոդվածին, որի համաձայն Ազգային ժողովի պատգամավորը պետք է լավ տիրապետի պետական լեզվին, ինչը ենթադրում է, որ պատգամավորի թեկնածուն պետք է լեզվի իմացության վերաբերյալ քննություն կամ թեստ հանձնի: «Ով ուզում ա պատգամավոր լինի, պետք ա քննություն տա»,- ասաց պատգամավորը։ Հարցին, թե ի՞նչ է կարծում, քննությունները կկեղծվե՞ն, ընտրակաշառք կգործի՞, թե՞ ոչ, ծիծաղելուց հետո արձագանքեց․«Ա՛յ, դա չեմ կարող ասել։ Ամեն մեկը իր տեղն է պատասխանում։ Ես իմ մասով ասում եմ, որ կհանձնեմ այդ քննությունը»։

Նմանատիպ նյութեր