Դեսպան Աղաջանյանն ընդունել է Ինդոնեզիայի ԱԳՆ ուսկենտրոնի վերապատրաստման դասընթացի մասնակիցներին
Մայիսի 21-ին Ինդնոնեզիայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ աշխատանքային ճաշ Ինդոնեզիայի ԱԳՆ ուսումնական կենտրոնում ավագ դիվանագիտական անձնակազմի, որում ընդգրկված է առնվազն խորհրդականի պաշտոն զբաղեցնող 14 դիվանագետ, վերապատրաստման դասընթացի մասնակիցների հետ:
Դեսպան Աղաջանյանը ներկայացրեց Հայաստանը, ներքին զարգացումներն ու արտաքին քաղաքականության գերակայությունները: Մանրամասն խոսվեց հայ-ինդոնեզական հարաբերությունների, դրանց զարգացման հեռանկարների մասին: Ելույթի զգալի մասը նվիրված էր ԼՂ հիմնահարցին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին և հայ-թուրքական հարաբերություններին:
Այնուհետև դեսպանը պատասխանեց հյուրերի հարցերին: