2879 դիտում
19:06 20-09-2016
ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և Ինդոնեզիայի ԱԳՆ Կրթության և վերապատրաստման կենտրոնի միջև փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց
եպտեմբերի 19-ին Ինդոնեզիայի ԱԳՆ Կրթության և վերապատրաստման կենտրոնում ստորագրվեց ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և Ինդոնեզիայի ԱԳՆ Կրթության և վերապատրաստման կենտրոնի միջև դիվանագիտական վերապատրաստման և կրթական բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:
Հուշագիրը ստորագրեցին ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը և Ինդոնեզիայի ԱԳՆ Կրթության և վերապատրաստման կենտրոնի ղեկավար Էկո Հարտոնոն:
Ստորագրման արարողությանը հետևած ելույթներում Վահե Գաբրիելյանը և Էկո Հարտոնոն համոզմունք հայտնեցին, որ ստորագրված փաստաթուղթը կնպաստի երկու կրթական հաստատությունների միջև համագործակցության զարգացմանը և լավ հիմք կծառայի մասնագիտական գիտելիքների ու փորձի փոխանակման, համատեղ կրթական ու վերապատրաստման ծրագրերի իրականացման համար:
Այնուհետև Վահե Գաբրիելյանը Հայաստանի վերաբերյալ դասախոսություն կարդաց Ինդոնեզիայի ԱԳՆ-ի՝ կենտրոնում վերապատրաստում անցնող միջին դասի դիվանագիտական անձնակազմի համար, պատասխանեց վերջիններիս հետաքրքրող հարցերին:
Նմանատիպ նյութեր
801 դիտում
12:23 22-05-2015
Հայաստանի և Իտալիայի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր քաղաքացիական պաշտպանության ոլորտում
2683 դիտում
19:44 24-02-2017
ՀՀ կառավարության և «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ընկերության միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
505 դիտում
13:57 27-01-2025
ՆԳ նախարարն ընդունել է Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
988 դիտում
11:59 27-01-2025
Շրջանառության մեջ է դրվում 20,000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման ՀՀ թղթադրամը