Եվրոպայի շախմատի առաջնություն. Էլինա Դանիելյանը առաջատարների թվում է
Ռիգայում ընթացող Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնությունում խաղարկվեցին 6-րդ տուրի պարտիաները: Էլինա Դանիելյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց կանանց աշխարհի նախկին չեմպիոնուհի Մարիա Մուզիչուկի հետ, Լիլիթ Գալոյանը և Լիլիթ Մկրտչյանը ուժեղ գտնվեցին իրենց մրցակիցներից, իսկ Մարիա Գևորգյանը՝ պարտվեց:
6-րդ տուրից հետո 5-ական միավոր վաստակած Ալեքսանդրա Գորյաչկինան և Նանա Ձագնիձեն գլխավորում են Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնության աղյուսակը:
Էլինա Դանիելյանը 4.5 միավորով կիսում է 3-րդ հորիզոնականը: Լիլիթ Մկրտչյանը և Լիլիթ Գալոյանը վաստակել են 3.5-ական միավոր, իսկ Մարիա Գևորգյանը՝ 2.5 միավոր:
Այսօր տեղի կունենա մրցաշարի 7-րդ տուրը: