Թաթարստանում 2 դույլ կարտոֆիլը թոշակառուի մահվան պատճառ է դարձել
Թաթարստանում թոշակառուն սրտի կաթված է ստացել՝ 2 դույլ կարտոֆիլի պատճառով: 82-ամյա ծերունին փորձել է այն վաճառել շուկայում՝ հիվանդ կնոջ համար դեղ գնելու նպատակով: Սակայն շուկայում վաճառելու համար նրանից 50 ռուբլի են պահանջել՝ 1 քմ տարածք զբաղեցնելու համար:
Գումարը չստանալով՝ ադմինիստրատորները թոշակառուին դուրս են հանել շուկայից, իսկ կարտոֆիլը թափել գետնին:
Դեպքից քիչ անց թոշակառուն մահացել է սրտի կաթվածից: Կատարվում է քննություն: