Թաթարստանում 13 մարդ անոմալ ցրտերի զոհ է դարձել
                        Թաթարստանում անոմալ ցրտերի հետևանքով 13 զոհ է գրանցվել, ևս 119 մարդ հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում են տեղի արտակարգ իրավիճակների վարչության  ղեկավարը:
Ըստ առողջապահության նախարարության նախարարի տեղակալ Իլդար Ֆատիխովի խոսքերի, 13 մարդ զոհվել է սառցահարման հետևանքով, իսկ ընդհանուր բուժհաստատություն օգնության են դիմել 427 քաղաքացի:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

