Թաթարստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհ է դարձել 8 հոգի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՌԴ Թաթարստանի Կազան-Շեմորդան մայրուղում այսօր` հունիսի 26-ին, առավոտյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է РБC-ն:
Ըստ նախնական տեղեկությունների` Citroen մակնիշի միկրոավտոբուսը դուրս է եկել հադիպակաց գոտի և բախվել Hyundai ավտոմեքենային:
Բախման հետևանքով 5 հոգի տեղում մահացել են, ևս 2-ը մահացել են շտապօգնության ավտոմեքենայի մեջ` հիվանդանոցի ճանապարհին:
Իսկ քիչ առաջ հայտնի է դարձել, որ վիրահատության ժամանակ մահացել է Citroen-ի ուղևոր, 7-ամյա երեխան: