211652_close_icon
views-count28896 դիտում article-date 21:57 25-05-2015

Սեյրան Օհանյանը երևի կնախատի ՊՆ օրինախախտ աշխատակցին, ինչը դաս կլինի մյուսներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բազմիցս հայտարարել է, որ իր գերատեսչության աշխատակիցները մեծ պատասխանատվություն են ցուցաբերում օրենքի նկատմամբ, իսկ ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը բազմիցս հայտարարել է, որ չեն հանդուրժելու այն օրինախախտ վարորդների ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները, ովքեր կլինեն անգամ պետական պաշտոնյաներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, պատգամավորներ, օլիգարխներ, և անկախ նրանց վարած ավտոմեքենայի մակնիշից, կատարած օրինախախտումների համար կենթարկվեն վարչական պատասխանատվության: Երեկ` մայիսի 24-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, լուսանկարների շարք է արել, որով երևում է, թե ինչպես է աջափնյակ վարչական շրջանում Volkswagen Touareg մակնիշի ՊՆ 8803 Շ համարանիշի ավտոմեքենայի վարորդը մեքենան վարում առանց ամրագոտու և ծխելով: [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ Երևանի ճանապարհային ոստիկանությունը օպերատիվորեն կարձագանքի հրապարակմանը, իսկ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ կնախատի այդ վայ օրինախախտին, որպեսզի, ինչպես ժողովուրդն է ասում, իսկ ժողովուրդը երբևէ չի սխալվում, թիթիզի նման երկաթյա նժույգով չճեմի Երևանյան փողոցներում: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր