211652_close_icon
views-count1071 դիտում article-date 15:46 25-05-2015

Իրանը և ԱՄՆ-ն առևտրային հարաբերություններ կզարգացնեն

Իրանի կառավարությունը թույլատրել է իրանական ընկերություններին առևտրային հարաբերություններ իրականացնել ամերիկյան ընկերությունների հետ: Այդ մասին հայտարարել է Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Գոլամռեզա Շաֆեին: Նրա խոսքով՝ ոչ պաշտոնական կապերը կարող են երկու երկրների միջև համատեղ առևտրաարդյունաբերական պալատ ստեղծելու ուղի հարթել, ինչը շուրջ 10 ամիս քննարկվել է Իրանում: Ամերիկացի գործարարներն արդեն իսկ կամավոր հիմունքով ստեղծել են իրանաամերիկյան առևտրաարդյունաբերական պալատ, որը դեռևս պաշտոնական գրանցում չի ստացել:

Նմանատիպ նյութեր