Արգենտինայում ֆուտբոլիստը մահացել է խաղի ժամանակ. տեսանյութ
Արգենտինական «Ատլետիկո Պարանա» թիմի պաշտպան Կրիստիան Գոմեսը մահացել է «Բոկա Ուդինոսի» հետ խաղի ժամանակ:
Ֆուտբոլիստը տապալվել է խաղածածկին եւ հանդիպման մրցավարը անմիջապես կանգնեցրել է խաղը: Բժիշկները առաջին օգնություն են ցույց տվել ֆուտբոլիստին, որից հետո Գոմեսին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է սրտի անբավարարությունից: