Ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից
Մայիսի 24-ին, ժամը 07.16-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում՝ Ապարան լճի մոտակայքում, «ԳԱԶ-31» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ջրում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկել թիվ մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Վոլգա-3110» մակնիշի 33 VO 166 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակվել է Ապարանի ջրամբարի տարածքում:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: