Պալմիրայի զավթումն ահաբեկչություն է. ՄԱԿ-ի ԱԽ
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից սիրիական հնագույն Պալմիրա քաղաքի գրավումը ահաբեկչական ակտ է ճանաչել:
«ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամները դատապարտում են իսլամիստների բարբարոսությունները, այդ թվում՝ Պալմիրայի զավթումը: Զինյալներին կոչ ենք անում խաղաղ բնակիչներին թույլ տալ լքել քաղաքը»,-ասվում է ԱԽ համապատասխան փաստաթղթի մեջ:
Կառույցի ներկայացուցիչները նաեւ մտահոգություն են հայտնել, որ հնագույն քաղաքի մնացորդները ոչնչացման վտանգի տակ են: Հիշեցնենք, որ դրանք գրանցված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: