211652_close_icon

Իսլամիստները զավթել են Պալմիրայի թանգարանը

views-count1154 դիտում article-date 10:29 24-05-2015
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման՝ զինյալներն արդեն զավթել են սիրիական հնագույն քաղաք Պալմիրայի թանգարանը եւ այդտեղ կարգել սեփական անվտանգության աշխատակիցներին: Մինչեւ Պալմիրան լքելը սիրական կառավարական զորքերի զինվորները հասցրել են թանգարանից հանել արժեքավոր ցուցանմուշները: Ջիհադիստները դեռեւս չեն լծվել հնագույն քաղաքի ավերակների ոչնչացման գործին: Սակայն ինչպես նախկինում, նրանք կթալանեն այն ամենը, ինչը հնարավոր է վաճառել սեւ շուկայում, իսկ մնացածը բարբարոսաբար կոչնչացնեն:

Նմանատիպ նյութեր