Մամեդյարովը Մոսկվա է մեկնում
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մայիսի 25-ին պաշտոնական այցով մեկնելու է Մոսկվա: Այդ մասին նա հայտնել է լրագրողներին:
Մոսկվայում նրան ընդունելու է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, իսկ հետո՝ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը:
«Պարոն Լավրովի հետ մենք քննարկելու ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Վերջերս Ռուսաստանի արտգործնախարարն ասել էր, որ եկել է այդ հակամարտությունը լուծելու ժամանակը»,-ասել է Մամեդյարովը և հավելել, որ ԼՂ խնդիրը անպայման լուծվելու է: