Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը կհանդիպեն ապրիլին՝ Մոսկվայում
                        Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ապրիլին Մոսկվայում հանդիպում կանցկացնեն՝ քննարկելու համար մոտ ապագայում Հայաաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման նախապատրաստական աշխատանքները: Այս մասին նշված է ԵԱՀԿ կայքում տեղադրված հայտարարության  մեջ:
Հիշեցնենք, որ մարտի 23-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորը, Ջեյմս Ուորլիքը և Իգոր Պոպովը Հաագայում հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և մարտի 24-ին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Հանդիպումներին ներկա է գտնվել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Հանդիպումներում քննարկվել է լարված իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում: ԵԱՀԿ ՄԽ համանախագահնեը կոչ են արել խուսափել բռնություններից:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

