Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին
Նախօրեին Փարիզում տեղի է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորի (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (Ռուսաստան) հանդիպումը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը:
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը կկայանա այսօր՝ Մոսկվայում: