211652_close_icon
views-count3592 դիտում article-date 10:09 23-05-2015

Շինանյութի Սերգեյը դատի է տվել ինքնասպան եղած գործարար Լևոն Ամիրխանյանին. Ժողովուրդ

««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Աժ պատգամավոր Կարեն Բոթոյանի աները՝ Սերյոժա Մանուկյանը, որ առավել հայտնի է Շինանյութի Սերգեյ անվամբ, դիմել է դատարան: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ «ԵՎՐՈՊԱ» ՍՊԸ-ն, որի սեփականատերը Սերյոժա Մանուկյանն է, դիմել է Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով բնակարաշինությամբ զբաղվող «Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ-ից հօգուտ իր ընկերության բռնագանձել 355 հազար դոլար: Ավելին՝ գործով դատավորը վճռել է բավարարել հայցի պահանջը և «Լևոն Ամիրխանյան» ընկերությանը պարտադրել, որ վճարի վերը նշված գումարը: Սակայն այդ հայցի քննվելուց մեկ տարի էլ չանցած՝ 2015թ փետրվարի 16-ին, «Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի սեփականատեր Համլետ Ամիրխանյանն իր առանձնատանը ինքնասպան եղավ և նրա ընկերության պարտքերի գանձումն այլևս այդքան էլ հեշտ գործ չէ, նույնիսկ եթե առկա է անգամ համապատասխան վճիռ»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր