211652_close_icon
views-count4595 դիտում article-date 10:21 07-03-2015

Ինքնասպան եղած գործարար Ա. Ամիրխանյանի գործով կրքերը դեռ չեն հանդարտվում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ 2015 թվականի փետրվարի 16-ին իր առանձնատանը ինքնասպան եղած գործարար Աբրամ (Համլետ) Ամիրխանյանի գործով կրքերը դեռ չեն հանդարտվում: Թերթի խմբագրություն են ահազանգում մի խումբ քաղաքացիներ և փորձում են հասկանալ, թե ինչ է լինելու իրենց գնած բնակարանների ճակատագիրը: Պարզվել է, որ դեռևս 2014թ մի խումբ քաղաքացիներ և ընկերություններ դատական հայցեր են ներկայացրել գործարարի դեմ, որոնցից մի մասով վճիռները հրապարակվել են, և գործարարը պետք է վճարեր քաղաքացիներին կամ ընկերություններին հասանելիք գումարը: Թերթը գրել էր, որ մինչ ինքնասպան լինելը Աբրամ Ամիրխանյանը նամակ էր գրել և այն տվել էր իր տան աշխատողներին, որ անպայման փոխանցեն փաստաբանին կամ բարեկամներից որևէ մեկին: Ամենայն հավանականությամբ գործարարն այդ նամակում նշել էր այն բարձրաստիճան պաշտոնյաների անունները, որոնք դարձել էին իր սնանկացման պատճառը: Հիշեցնենք՝ Աբրամ Ամիրխանյանը Երևանի «ամենայուղոտ» հատվածներում էլիտար շենքեր էր կառուցում ու վաճառում: Սայաթ-Նովա-Չարենց փողոցների խաչմերուկում գտնվող բարձրահարկերը, Չարենցի, Խանջյան փողոցների վրա գտնվող առանձին բազմաբնակարան շենքերը, Աճառյան փողոցի նորակառույց, շքեղ հյուրանոցային համալիրը և այլ շինություններ պատկանում էին նրան: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր