211652_close_icon
views-count2394 դիտում article-date 21:08 22-05-2015

Արա Սադոյանը ներկա գտնվեց «Վերջին զանգի» միջոցառումներին. ֆոտոշարք

Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը այցելեց վարչական շրջանի Ա. Չեխովի անվան հ.55, Տ. Շևչենկոյի անվան հ. 42 և Մ. Նալբանդյանի անվան հ.33 դպրոցներ, ներկա գտնվեց ավարտական հանդիսություններին և վերջին դասերին, մանկավարժական կոլեկտիվի, երեխաների և ծնողների հետ կիսեց հույզերով, հիշողություններով ու շնորհակալանքով լի օրվա պահերը: Շնորհավորելով շրջանավարտներին՝ Արա Սադոյանը նրանց մաղթեց բարի երթ դեպի նոր ու հասուն կյանք: Նա մասնավորապես նշեց. «Ավարտվեց ևս մեկ ուսումնական տարի, որը ձեզ համար նոր կյանքի, նոր ճանապարհի սկիզբ է ազդարարում՝ ետևում թողնելով մանկության ուրախ և անհոգ հիշողությունները: Նոր ճանապարհը ձեր առջև բացելու է բարդ ու հակասական , միաժամանակ, հետքաքրքիր ու արդեն հասուն, չափահաս քաղաքացու պարտականություններով լի կյանք: Մաղթում եմ, որ քայլեք վստահ ձեր ապագայի ճանապարհով և հիմնվելով դպրոցական տարիներին ձեռք բերած գիտելիքների վրա ՝ ձեռք բերեք նոր գիտելիքներ, նոր իմացություններ»: Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը անկանկալ էր պատրաստել դպրոցի աշակերտների համար. նրա հրավերով երգիչ Մհերը դպրոցականներին շնորհավորեց իր գեղեցիկ «Վերջին զանգ» երգի կատարումով՝ պարգևելով ներկաներին գեղեցիկ և դրական հիշողություններ, հուզիչ օրվա անմոռանալի դրվագներ և սիրելի ուսուցիչների հետ դպրոցական վալս պարելու անկրկնելի ակնթարթներ: Տոնական օրվա փայլն ու հուզմունքը, դպրոցների կազմակերպած հրաժեշտի միջոցառումները դեռ երկար կմնան ներկաների հիշողության մեջ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր