211652_close_icon
views-count38876 դիտում article-date 21:07 22-05-2015

Երևանում 20-ամյա կին վարորդը Nissan-ով մխրճվել է աղբ տեղափոխող բեռնատարի մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գոռ Թադևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ երեկ՝ մայիսի 21-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 17:30-ի սահմաններում Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում Երևանի բնակիչ, 25-ամյա Անի Ավանեսյանը իր վարած Nissan մակնիշի 17 TO 077 համարանիշի ավտոմեքենայով ընդհարվել է Երևանի բնակիչ, 62-ամյա Բորիկ Հովհաննիսյանի վարած՝ սակայն այդ պահին կայանված վիճակում գտնվող, ԶԻԼ մակնիշի 15 LU 407 համարանիշի բեռնատար ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի վարորդ Ա. Ավանեսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մալաթիա բժշկական կենտրոն: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր