Գործեք համարձակ և խելամիտ. մի վախեցեք Ռուսաստանից. Յացենյուկի կոչը Եվրամիությանը
Մայիսի 22-ին «Financial Times»-ին տված հարցազրույցում Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, մեկնաբանելով Ռիգայում ընթացող «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը, այն միտքն է հայտնել, թե Եվրամիությունը չպետք է վախենա Ռուսաստանից:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, Յացենյուկը մասնավորապես նշել է. «Գործեք համարձակ և խելամիտ: Մի վախեցեք Ռուսաստանից: Ռուսաստանն է, որ պետք է վախենա ձեզանից, մեզանից յուրաքանչյուրից: Թող ձեզ չվախեցնի գլոբալ ընդլայնումը: Որքան ավելի շատ մենք լինենք այնքան ավելի ուժեղ և հաջողակ կլինենք, այնքան ավելի շատ հնարավորություններ կունենանք»: