211652_close_icon
views-count986 դիտում article-date 12:09 22-05-2015

Գեներալ Մանվել Գրիգորյանի շնորհավորանքն ու խորհուրդները դպրոցն ավարտող շրջանավարտներին

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահ կամավորականների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Վերջին զանգի կապակցությամբ և ցանկանում բարի երթ կյանքի նոր ու ավելի պատասխանատու ասպարեզ: Այս մասին ասված է ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ, զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի շնորհավորական ուղերձում: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը նրա շնորհավորական ուղերձը ներկայացնում է ստորեւ. «Ստանալով հասունության ատեստատ՝ ձեզանից շատերը կընդունվեն իրենց նախընտրած բուհեր, որպեսզի հետագայում դառնան որակյալ մասնագետ, պիտանի մարդ հայրենիքի համար: Դպրոցների շրջանավարտներից շատերն էլ այլ ոլորտներում կդրսեւորեն իրենց՝ դարձյալ պետության համար պիտանի կադրեր դառնալով: Տղաները կզորակոչվեն բանակ՝ հայրենիքի եւ ընտանիքի առջեւ իրենց պարտքը կատարելու: Շատերը կընտրեն հենց զինվորականի մասնագիտությունն ու ողջ կյանքը կնվիրաբերեն մեր ազգի ու պետության անվտանգությունը երաշխավորելու սուրբ գործին: Առանձնահատուկ շնորհավորանքներս ԵԿՄ «Պատանի երկրապահ» կառույցում ընդգրկված շրջանավարտներին: Երկրապահ կամավորականների միության, պաշտպանության եւ կրթության նախարարությունների միջեւ ստորագրված եռակողմ հուշագիրը պարտավորեցնող է, և այսուհետ տարեցտարի աճելու է երկրապահ շրջանավարտների թիվը: Հարգելի՛ շրջանավարտներ, շնորհավորում եմ ձեր ծնողներին, ձեր ուսուցիչներին և բոլոր նրանց, ովքեր հպարտանում են ձեզանով: Շնորհավորում եմ նաև հերոսական Արցախ աշխարհի շրջանավարտներին ու նրանց ծնողներին: Առանձնահատուկ շնորհավորում և գլուխ եմ խոնարհում Արցախի և Հայաստանի սահմանաբնակ տարածքների ուսուցիչների առաջ, որոնք թե՛ պատերազմի տարիներին, թե՛ այսօր դաստիարակում են այնպիսի սերունդ, որն արժևորում է թափված արյունն ու համոզված եմ՝ տեր է կանգնելու հերոս տղաների շնորհիվ ձեռք բերված անկախությանը: Իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում աշխարհասփյուռ հայությանը, օտարության մեջ ապրող հայ երիտասարդությանը, շրջանավարտներին, ովքեր ջանում են ավելի դժվար պայմաններում պահպանել իրենց ինքնությունը, մայրենի լեզուն ու սեփական ժողովրդի պատմությունը: Սիրելի՛ շրջանավարտներ, Երկրապահն ու Հայոց բանակը, ձեր հայրերն ու պապերն ամեն ինչ արել են ու այսուհետ էլ ամեն ինչ կանեն, որ միշտ խաղաղ լինի հայոց երկիքը, որ չվտանգվի ձեր առօրյան ու երջանիկ ապագան: Հավատացե՛ք ինքներդ ձեր ապագային, ինչպես կհավատաք ձեր ծնողներին և ուսուցիչներին: Ապագան ձերն է լինելու: Ձեզ բախտ է վիճակվել դպրոցն ավարտել իր անկախության երրորդ տասնամյակը թևակոխող հայոց երկու Հանրապետությունների համար շատ նշանակալից օրերին` մայիսյան տոներին և թող ձեր կյանքի շարունակությունը միշտ տոնական լինի: Թող ձեր առջև բաց լինեն նոր կյանքի հորիզոնները, և դուք դառնաք ազատ ու անկախ Հայաստանի քաղաքացին ու տերը: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում հաջողություն ձեզ ու խաղաղություն մեր աշխարհին»:

Նմանատիպ նյութեր