211652_close_icon
views-count2798 դիտում article-date 19:33 21-05-2015

Ոստիկանները խուզարկությամբ մի ամբողջ զինանոց հայտնաբերեցին. տեսանյութ

Ոստիկանությունը բազմիցս հորդորել է մեր քաղաքացիներին` հանձնել ապօրինի զենք-զինամթերքը` հիշեցնելով, որ ինքնակամ հանձնելու դեպքում քաղաքացին ազատվում է քրեական պատասխանատվությունից: Հիշեցումն այսօր էլ ուժի մեջ է: Շատերը լրջորեն են վերաբերվում այս հորդորին: Բայց կան և համառներ, որոնք դժվարությամբ են ազատվում տանը կամ նկուղում թաքցրած զենքից: Մայիսի 21-ին «Նելեգալ-2015» օպերատիվ-կանխարգելիչ և «Կանալ-Պարեկ» լոկալ հակաթմրանյութային միջոցառումների շրջանակում ոստիկանության Արարատի բաժնի աշխատակիցները նման մի դեպք գրանցեցին: Ոստիկանները խուզարկել էին ոչ միայն տունն այլև, տանը կից օժանդակ և տնտեսական կառույցները: Բետոնե հորը, որտեղից իրավապահները դուրս են բերում զենք-զինամթերքը, տան հետնամասում է: Եթե ոչ մեկ վաշտի, ապա մեկ դասակի, ինչ խոսք, կբավականացնի: Տպավորիչ է ոչ միայն զենքերի քանակն այլև տեսականին: Համապատասխան արձանագրություն կազմելուց և զենք-զինամթերքն առգրավելուց հետո ոստիկանները տանտիրոջ հետ բաժին են ուղևորվում: Խուզարկությամբ հայտնաբերվեց` «ԱԿ» տեսակի 5,45 մմ տրամաչափի 5 ինքնաձիգ, ձեռքի գնդացիր, դիպուկահար հրացան, 7,62 մմ տրամաչափի ծալովի խզակոթով ինքնաձիգ, «ՏՕԶ» տեսակի ատրճանակ, ձեռքի գնդացրի փող, 7,62 մմ տրամաչափի կարաբինի 294 փամփուշտ` իր շղթայով, 29 փամփշտատուփ և 1614 տարբեր տրամաչափի փամփուշտ: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր