12171 դիտում
15:40 21-05-2015
Վթար-վրաերթ Երևանի կենտրոնում. BMW-ն բախվել է կայանված Mercedes-ին. 51-ամյա տղամարդը սեղմվել է 2 ավտոմեքենաների արանքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 21-ին, վթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:10-ի սահմաններում Բուզանդի փողոցում՝ թիվ 1/3 հասցեի դիմաց, Երևանի բնակիչ, 28-ամյա Հովհաննես Սիմոնյանը իր վարած BMW մակնիշի 64 US 631 համարանիշի ավտոմեքենայով հետընթաց կատարելու ժամանակ բախվել է կայանված վիճակում գտնվող Երևանի բնակիչ, 41-ամյա Ֆրեդրիկ Սարգսյանի կողմից շահագործվող Mercedes մակնիշի 34 CQ 829 համարանիշի ավտոմեքենային, իսկ 2 ավտոմեքենաների արանքում սեղմվել է Երևանի բնակիչ, 51-ամյա Մուրադ Մկրտչյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մ. Մուրադյանը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխվել է թիվ 2 բուժմիավորում:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք, իսկ BMW-ի վարորդը բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+