«Բարսելոնան» դրամատիկ պայքարում նվաճեց Իսպանիայի Գավաթը. տեսանյութ
Մադրիդի «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում կայացավ Իսպանիայի Գավաթի եզրափակիչը` գործող չեմպիոն «Բարսելոնայի» և Եվրոպայի Լիգայի հաղթող «Սևիլյայի» միջև:
Առաջին խաղակեսում ավելի լավ ու արագ էր գործում «Սևիլյան», որը մի շարք գոլային պահեր ստեղծեց: Դրանցից մեկի ժամանակ վերջին հույսի խախտման համար 36-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց կատալոնացիների պաշտպան Խավիեր Մասկերանոն:
«Բարսելոնայի» ձախորդությունները շարունակվեցին նաև 2-րդ խաղակեսում, երբ վնասվածքների պատճառով խաղադաշտը լքեցին Լուիս Սուարեսն ու Իվան Ռակիտիչին:
Սակայն «Բարսելոնան» կարողացավ դիմակայել մրցակցին, իսկ հանդիպման վերջին րոպեին «Սևիլիայի» կիսապաշտպան Էվեր Բանեգան Նեյմարի դեմ վերջին հույսի խախտման համար հեռացվեց խաղադաշտից: Հիմնական ժամանակն ավարտվեց 0:0 հաշվով:
Լրացուցիչ ժամանակում «Սևիլյայի» ուժերը սպառվեցին: Թիմը նոր էր ծանր հանդիպում անցկացրել «Լիվերպուլի» հետ և դա զգացնել տվեց: Նախ Մեսիի փոխանցումից հետո հաշիվը բացեց Ժորդի Ալբան, ավելացված երկրորդ րոպեին էլ Մեսիի հերթական գոլային փոխանցումից հետո հաղթական վերջակետը դրեց Նեյմարը` 2:0:
[b]Իսպանիայի Գավաթ, եզրափակիչ
[/b]
«Բարսելոնա» - «Սևիլիա»՝ 2:0 (հիմնական ժամանակ՝ 0:0)
Ժորդի Ալբա, 97, Նեյմար, 120+2