Շվեյցարիան մինչև 2017 թ. Ուկրաինային 100 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի
Շվեյցարիան մինչև 2017 թ. Ուկրաինային կտրամադրի 100 մլն դոլարի չափով մարդասիրական օգնություն: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ մասին հայտնել է Ուկրաինայի ռեգիոնների նախարարության ղեկավար Գենադի Զուբկոն՝ մարդասիրական հարցերով Շվեյցարիայի լիազոր Մանուել Բեսլերի հետ հանդիպման արդյունքներով:
Շվեյցարիայի կառավարությունը կարող է նաև օգնություն ցուցաբերել 200 մլն դոլարի չափով վարկային պարտավորությունների տեսքով: