Բաքուն Ուկրաինային ավելի քան 7 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի
Ադրբեջանն Ուկրաինային 7 միլիոն 600 հազար ամերիկյան դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի։ Այսօր նման հրահանգ է ստորագրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Փաստաթղթի համաձայն՝ Ադրբեջանի նախագահի պահուստային ֆոնդից երկրի էներգետիկայի նախարարությանը հատկացվող այս գումարը ծախսվելու է Ուկրաինայի համար էլեկտրական սարքավորումներ ձեռք բերելու և դրանք այդ երկիր առաքելու համար։