Գերմանիայում մեքենավարները արհմիությունների կոչով 7 օրյա գործադուլ են հայտարարել: Նրանք պահանջում են 5 տոկոսով աշխատավարձի բարձրացում, 2 ժամով աշխատանքային շաբաթվա կրճատում, ինչպես նաև աշխատանքային պայմանների բարելավում:
Երկաթուղային ընկերությունը հաշվել է, որ մեկշաբաթյա գործադուլի հետևանքով երկրի տնտեսությունը կկորցնի 500 մլն եվրո: