211652_close_icon

Ռուսաստանը շարունակում է չկատարել մինսկյան համաձայնությունները. Պետդեպ

views-count953 դիտում article-date 11:01 20-05-2015
Սպիտակ Տան ներկայացուցիչ Ջոշ Էռնսթի խոսքով՝ Միացյալ Նահանգները նախկինի պես գտնում է, որ Ռուսաստանի իշխանությունները չեն կատարում Ուկրաինայի հարցով Մինսկում ձեռք բերված համաձայնությունները: «Եվ մենք, և մեր դաշնակիցներն անհանգստացած ենք, որ Ռուսաստանը շարունակում է Ուկրաինայում իր ապակայունացնող գործողությունները՝ զենք մատակարարելով և իր զինվորներին օգնության ուղարկելով անջատողականներին»,-մեջբերում է Tass գործակալությունը Պետդեպի ներկայացուցչի խոսքը: Էռնսթը ընդգծել է, որ Վաշինգտոնը մեկ անգամ չէ, որ այդ հարցով հրապարակավ արտահայտվել է: Հարցը քննարկվելու է նաև հունիսի 7-8-ը Գերմանիայում կայանալիք «յոթնյակի» գագաթաժողովում:

Նմանատիպ նյութեր