Ռոբերտ Քոչարյանը նոր զարգացումների է պատրաստվում և առայժմ սկսել է կադրեր հավաքագրել. Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է ակտիվացնել իր գրասենյակը, և այնտեղ աշխատելու հրավեր է ստացել նաև ԱԺ պատգամավոր Վահե Հովհաննիսյանը: Վերջինս թեև այսօր ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ է, սակայն առաջվա պես ակտիվ չէ:
Թերթը փորձել է Վահե Հովհաննիսյանից ճշտել, թե ինչ նոր աշխատանքի առաջարկ է ստացել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում, սակայն նրան չի հաջողվել պարզել:
«Ըստ ամենայնի, Քոչարյանը նոր զարգացումների է պատրաստվում և առայժմ սկսել է կադրեր հավաքագրել»,-հավելում է «Ժողովուրդը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: