Հայտնաբերվել է օձ
Մայիսի 19-ին, ժամը 16.50-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նոր Կեսարիա գյուղի անտառում` դիտարկման կետի մոտակայքում, «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի մեջ օձ է նկատվել, որն անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել Արմավիր քաղաքի կենդանաբանական այգի:
***
Մայիսի 19-ին, ժամը 11.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայի թիվ 33 հասցեում գտնվող շինարարական արտադրամասի պահեստում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:
Փրկարարները պահեստում հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: