Իրաքն ու ԱՄՆ-ն ծրագրում են հետ գրավել Ռամադի քաղաքը
                        Հազարավոր իրաքցիներ լքել են Ռամադին և երկրի այլ քաղաքներում ապաստան են փնտրում: Նրանք փախչում են իսլամիստներից, որոնք  կիրակի օրվանից վերահսկողության տակ են վերցրել Ռամադի քաղաքը: 
Իրաքի և Միացյալ Նահանգների իշխանությունները մտադիր են ամեն ինչ անել Ռամադին հետ գրավելու համար:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

