Պենտագոնի մամլո խոսնակ Էլիսս Սմիթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն աջակցելու է իրաքյան ուժերին Ռամադի քաղաքը հետ գրավելու հարցում:
Նրա խոսքով՝ եթե նույնիսկ Ռամադիի զավթումով ահաբեկիչները ժամանակավոր առավելություն են ձեռք բերել, դա դեռ չի նշանակում, որ իրաքյան զինված ուժերը պարտվել են ընդհանուր մարտում, նշում է Reuters-ը:
«Վերջիվերջո, կոալիցիան» կաջակցի իրաքյան զինված ուժերին և ավելի ուշ հետ կգրավի քաղաքը»,-ասել է նա: