1133 դիտում
15:15 19-05-2015
Գերմանական GIZ ընկերությունը և ՀՀ արդարադատության նախարարությունը համատեղ դասընթաց են կազմակերպել
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը մայիսի 18-ին ներկա է եղել Կարգավորման ազդեցության գնահատմանը նվիրված դասընթացին, որը կազմակերպել էին Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ:
Նախարարի առաջին տեղակալը ողջունել է ներկաներին և նշել, որ դասընթացը կնպաստի մասնակիցների մասնագիտական գիտելիքների կատարելագործմանը, ինչպես նաև կփոխանցի գործնական հմտություններ ոլորտի վերաբերյալ:
«Ազդեցության գնահատումը չափազանց կարևոր ինստիտուտ է իրավական ակտերի մշակման գործընթացում և գտնվում է Հայաստանի Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում»,- ասել է Արսեն Մկրտչյանը: Նրա խոսքով՝ կարևոր է հասկանալ, թե ի՞նչ ազդեցություն կունենա այս կամ այն օրենքի նախագծի կարգավորման գնահատումը, ինչպե՞ս կիրառել կարգավորման ազդեցության գնահատումն օրենքների կազմման ընթացքում, ինչպես նաև բացահայտել նախագծերից բխող ֆինանսական ծախսերի ճիշտ կառուցվածքը:
Դասընթացը վարող գերմանացի փորձագետ Ֆրիդերիկե Վիտտեն ներկայացրել է Կարգավորման ազդեցության գնահատման սկզբունքները, դրա գործառնական առանձնահատկությունները, մեթոդներն ու եղանակները՝ բերելով Գերմանիայի և եվրոպական այլ երկրների օրինակը:
Ըստ նրա՝ պետք է շեշտը դնել իրավական այս կամ այն կարգավորման հետևանքների առաջացման վրա, հասկանալ՝ արդյո՞ք այդ կարգավորմամբ հնարավոր է հասնել սահմանված նպատակին և ի՞նչ հետևանքներ կունենա: Ֆրիդերիկե Վիտտեն ընդգծել է նաև, որ ճիշտ կլինի, եթե իրավական ակտի նախաձեռնողը ներկայացնի համապատասխան տեղեկանք՝ առաջացող ֆինանսական ծախսերի վերաբերյալ:
Հնգօրյա դասընթացի առաջին օրվա ավարտին ներկայացվել են նաև ԿԱԳ-երի տարբեր ձևերը, դրանց իրականացման տարբերությունները:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նմանատիպ նյութեր
1383 դիտում
22:56 09-03-2015
Քննարկվել են ԳՄՀԸ (GIZ)-ի համատեղ ծրագրերն անտառների կառավարման ոլորտում
4135 դիտում
22:38 19-06-2018
GIZ-ի ծրագրերը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում շարունակական կլինեն
2606 դիտում
19:43 27-06-2018
Նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպել է Հայաստանում ԳԴՀ փոխդեսպանի և GIZ-Հայաստանի ներկայացուցիչների հետ
Այս բաժնից
1171 դիտում
14:56 03-01-2025
Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդը
1279 դիտում
14:33 03-01-2025
Կուսակցության հիմնադրման նախաձեռնող խմբի նիստ է տեղի ունեցել. հստակեցվել է անվանումը․ Աղազարյան