211652_close_icon
views-count2102 դիտում article-date 10:53 19-05-2015

Հրազդանի ԲԿ տնօրենը վախենում է խոսել հարազատ տղայի կամ ընտանեկան ծրագրերի մասին. Ժողովուրդ

««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Կոտայքի մարզի «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Ռոբերտ Սահակյանի որդին՝ Կարեն Սահակյանը, գնել է քաղաքի ավտոկայանի շենքը և պատրաստվում է այն վերածել հարսանյաց սրահի: Երբ փորձեցինք այս առնչությամբ մեկնաբանություն ստանալ «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Ռոբերտ Սահակյանից, նա հարցը լսելուն պես անմիջապես անջատեց հեռախոսը: Տպավորություն էր, թե վախենում է խոսել հարազատ տղայի կամ ընտանեկան ծրագրերի մասին: Իսկ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ավտոկայանն արդեն 20-30 տարի է՝ չի շահագործվում, և այնտեղ ոչ մի տեսակի շինաշխատանքներ չեն իրականացվում: Նրա խոսքերով՝ ավտոկայանը գտնվում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ենթակայության տակ, և իրենք հարսանյաց սրահ կառուցելու մասին ոչ մի փաստաթուղթ չեն ստացել և չեն մակագրել: Իսկ հրազդանցիների շրջանում վաղուց արդեն այդ մասին լուրեր են շրջանառվում»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր