Երևանում 23-ամյա վարորդը Daichi մակնիշի մոտոցիկլով բախվել է Volkswagen-ին և Opel-ին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մայիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում՝ թիվ 55 հասցեի դիմաց, Երևանի բնակիչ, 23-ամյա Տիգրան Սահակյանը իր վարած Daichi մակնիշի AA 379 PH համարանիշի մոտոցիկլով բախվել է կայանված վիճակում գտնվող Երևանի բնակիչ, 31-ամյա Արմենակ Բաղդասարյանին պատկանող Volkswagen Golf մակնիշի 21 OU 288 համարանիշի ավտոմեքենային և Երևանի բնակիչ, 34-ամյա Արտյոմ Անտոնյանի վարած Opel մակնիշի 50 CC 003 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Կարեն Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով մոտոցիկլը և ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի